Կենսաբանություն-նախագծեր: Մարտի 2-6

Առաջադրանքներ՝

  • Ինչպե՞ս բարձրացնել իմունիտետը— պատրաստել տեսադաս կամ ռադիո։

  • Տափակ որդեր , մակաբուծ որդեր՝սպիտակ պլանարիա, լյարդի ծծան: 
  • Լրացուցիչ աշխատանք

    Պատրաստել ուսումնական նյութեր՝թվարկված  մակաբուծների առաջացրած հիվանդությունների վերաբերյալ:

  • Սովորել ամբողջ տափակ որդերը, դրանց առաջացրած հիվանդությունները , ինչպես են դրանք ներթափանցում մարդկանց օրգանիզմ, ինչպես խուսափել վարաքվելուց,պատրաստել ուսումնական նյութեր։

Փետրվարի 24-28

Սովորողների առաջադրած խնդիրներ: Ֆլեշմոբ

1. Նայելով նկարին, գտեք, թե ի՞նչ թիվ պետք է լինի ? նշանի փոխարեն:

Подпись отсутствует
Ավտո — 10
Գնդակ — 20
Կարմիր աստղ — 49
49+10-20=39
2. Ի՞նչ թվանշաններ պետք է դնել A-ի և B-ի փոխարեն, որ ստացվի ճիշտ հավասարություն՝ AB∙A∙B=BBB:

3. Հետևյալ վեց թվերից՝ 23, 53, 33, 13, 43, 73 հինգն ունեն միևնոււյն հատկանիշը, որը չունի վեցերորդ թիվը: Ո՞րն է այդ թիվը


33

Բոլոր թվերը պարզ են բացի 33-ից: 
4. 45 ճագարը 9 վանդակներում ինչպե՞ս տեղավորենք, որ բոլոր վանդակներում լինեն տարբեր քանակությամբ ճագարներ։

1 — 2 ճագար
2 — 4 ճագար
3 — 9 ճագար
4 — 6 ճագար
5 — 5 ճագար
6 — 7 ճագար
7 — 8 ճագար
9 — 1 ճագար

5. Լիլիթն ուզում է 5 ուտեստ պատրաստել գազօջախի վրա, որն ունի միայն 2 այրիչ:5 ուտեստները պատրաստելու համար անհրաժեշտ է համապատասխանաբար 40, 15, 35,10 և 45 րոպե ժամանակ:Ամենաքիչը որքա՞ն ժամանակում Լիլիթը կարող է պատրաստել բոլոր 5 ուտեստները, եթե նա միայն այն ժամանակ կարող է վերցնել ուտեստը այրիչի վրայից,երբ այն արդեն պատրաստ է:

Մոտավոր  — 1ժամ 5 րոպե

6. Ջնջիր այս թվից 40612027001 հինգ թվանշան այնպես, որ մնացած 6 թվանշաններով (առանց տեղափություն անելու) կազմված թիվը լինի փոքրագույնը: Ջնջելուց հետո, ի՞նչ թիվ ստացար:
Պատասխան՝ 102001

 

7. Եթե Օֆելիան գնի 4 գրիչ, ապա նրա մոտ կմնա 100 դրամ, իսկ 7 գրիչ գնելու համար նրան չի բավարարում 80 դրամ: Ինչքա՞ն գումար կար Օֆելիայի մոտ:
340դրամ

8. Բոլոր եռանիշ թվերից, որոնց թվանշանների գումարը ութ է, ընտրված են ամենամեծ և ամենափոքր թվերը: Որքա՞ն է դրանց գումարը:
800 + 107=907

9. Սեդան և Նանեն կտրեցին երկու հավասար ուղղանկյուններ: Սեդան ստացավ երկու ուղղանկյուն, որոնցից յուրաքանչյուրի պարագիծը 40 սմ է, իսկ Նանեն ստացավ երկու ուղղանկյուն` յուրաքանչյուրը 50 սմ պարագծով: Որքա՞ն էր սկզբնական ուղղանկյունների պարագծերը
60սմ
10. Քանի՞ քատակուսի կա նկարում:

Подпись отсутствует

38 կամ 40

 

 

 

 

Մարտի 2: Խնդիրներ: Հանրահաշիվ, երկրաչափություն

1.Խնդիրրներ ֆլեշմոբից, խնդիրը տեղադրել բլոգում, լուծել:

Այն սովորողները, ովքեր առաջարկել են խնդիրներ, իրենց անվանական խնդիրների լուծումները տեղադրեն բլոգում, հղումը ուղարկեն ինձ:

Սովորողների առաջադրած խնդիրներ: Ֆլեշմոբ

2.Առաջադրանքներ 7-րդ դասարանի  համար:

Մարտի 2: Առաջադրանքներ

Առցանց ուսուցման շաբաթ: Մարտի 6:

  • Կրկնի՛ր, սովորի՛ր ,,Չարենցյան ընթերցումներ,, բաժնի ստեղծագործությունները:
  • Տեսանյութի կամ ձայնագրության միջոցով ներկայացրո՛ւ քո իմացած չարենցյան ստեղծագործությունները:
  • Տեսանյութ, ձայնագրություն ներկայացրո՛ւ ընտանիքիդ անդամների մասնակցությամբ:

https://soundcloud.com/user-723766151/ilsrts4uzseh/s-3CCVH

Առցանց ուսուցման շաբաթ: Մարտի 5

  • Կարդա՛ Չարենցի ,,Ծիածան,,  շարքի բանաստեղծությունները:
  • Ի՞նչ գույներ է ներկայացնում բանաստեղծություններում, քո կարծիքով ի՞նչ են խորհրդանշում գույները, ի՞նչ տրամադրություններ են արտահայտված բանաստեղծություններում:
  • Քո ընտրությամբ մեկ բանաստեղծություն սովորի՛ր անգիր, ձայնագրի՛ր կամ տեսագրի՛ր:

ՀՐԱԺԵՇՏԻ ԵՐԵԿՈՆ

Ջինջ ճախրում են ղողանջները հորիզոնից-հորիզոն,
— Ինչ տրտո՜ւմ է, կապո՜ւյտ աղջիկ, հավերժի երեկոն…

Տրտմություն ու լույս է իջել քո աչքերում, իմ հոգում
Օրհնե՛նք, օրհնե՛նք այս երկրային հրաժեշտի երեկոն…

Եվ թող ծալվե՛ն, ձուլվե՛ն, մարվե՛ն իրիկնային կապույտում
Մեր կույս հոգու իրիկնային սպասումները տրտում։

Եվ զանգերը անրջորեն, հորիզոնից-հորիզոն,
Օրհներգելով թող օրորեն հրաժեշտի երեկոն…

* * *

Դու գնում ես, բայց հոգիս սպասում է քեզ.
— Կապո՛ւյտ աղջիկ, քո՛ւյր իմ հեզ, դու հետ չե՞ս գալու

Ես ժպտում եմ, որ երկար ճանապարհին չտրտմես.
Հոգիս մնաց ո՛րբ այնպես — դու հետ չե՞ս գալու…

Դու գնում ես, բայց կարծես կայարան եմ եկել ես,
Որ հանդիպեմ, քույր իմ, քեզ — դու հետ չե՞ս գալու…

https://soundcloud.com/user-723766151/rrrrs-0011

Առցանց ուսուցման շաբաթ: Մարտի 3

Թումանյանական անհատական և ընտանեկան ընթերցումներ

  • Տեսանյութի կամ ձայնագրության միջոցով ներկայացրո՛ւ քո իմացած թումանյանական ստեղծագործությունները (բանաստեղծություններ, քառյակներ, հատվածներ բալլադներից, պոեմներից և այլն):
  • Տեսանյութ, ձայնագրություն ներկայացրո՛ւ ընտանիքիդ անդամների մասնակցությամբ:

Աշխատանքներդ հրապարակի՛ր բլոգումդ, հղումն ուղարկի՛ր իմ էլ. հասցեին:

Առցանց ուսուցման շաբաթ: Մարտի 2

Դիտի՛ր Թումանյանի մասին պատմող ֆիլմը: Առցանց քննարկում: Ֆիլմի վերաբերյալ մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ քո կարծիքը:

Կարդա՛ Թումանյանի ,,Եդեմական ծաղիկը,, հեքիաթը:

Ա. Անծանոթ բառերը բացատրի՛ր բառարանի օգնությամբ:
Բամփել — ձեռքի բաց ափով խփել
վիհ — առհասարակ շատ խոր փոս
օրհասական — մահաբեր

Բ. Շարադրի՛ր մտքերդ հետևյալ թեմաներով.

  • ,,Բարին միայն հեքիաթներո՞ւմ է հաղթում,,
  • ,,Ոչինչ հեշտությամբ չի տրվում,,
  • ,,Ամեն ինչ առջևում է, միայն ցանկացիր…,,
  • Ինքդ առաջարկի՛ր վերնագիր` կապված  հեքիաթի հետ:

Ամեն ինչ առջևում է, միայն ցանկացիր…

 

Ամեն ինչ առջևում է, միայն ցանկացիր…

Կան մարդիկ, ովքեր իրենց ցանկությունների շնորհիվ հասնում են իրենց նպատակներին: Հիմա կառաջանա հարց՝ ի՞նչ կապ ունի ցանկությունն այստեղ: Ես կասեմ, որ ցանկություն է հենց հարկավոր, որ մարդ նպատակ  է ձեռք բերում հասնել ինչ-որ կետի, ինչ-որ բանի…
Ոմանք հուսահատվում են մի բանից, ինչն իրենց մոտ չի ստացվում հենց ամենասկզբից: Մարդկանց որոշ մասն էլ նույնիսկ չի էլ ցանկանում փորձել երկրորդ անգամ՝ մանավանդ ավելի շատ փորձել ու աշխատել իր վրա: Բայց ինչքան կարելի է հուսահատվել և դոփել նույն տեղում և, չաշխատելով քեզ վրա, չհասնել ոչ մի նպատակի: Արդյո՞ք դա ճիշտ է: Իմ տեսակետից՝ ուղղակի սխալ:  Չեմ հասկանում կյանքում` ինչքան կարելի է հուսահատվել և ցանկություն չունենալ նոր բաներ փորձելու ու  քո նպատակները իրականություն  դարձնելու:
Ամեն մեկն ունի իր նպատակը՝ աշխատանքի, ուսման, անձնականի և այդպես ուրիշ հարցերում:
Թեկուզ ամենադժվար և հուսահատված պահերին էլ հարկավոր է ցանկություն ունենալ և հույս, որ ամեն ինչ կարող է ավելի լավ լինել, որ այդքանով ոչինչ չի սահմանափակվում և շարժվել առաջ:
Մի բան չստացվեց, փորձե՛լ երկրորդ անգամ, երրորդ, չորրորդ, հինգերորդ…
Եվ համոզված եմ, որ մի օր այն ցանկության շնորհիվ, որը դու ունեիր այդ նպատակի համար, անպայման կիրականանա: Կարող է ուշ, բայց կիրականանա, քանի որ դու փորձել ես ու աշխատել ես այդ ուղղությամբ և չես հուսահատվել մի փոքրիկ բանից, որը չէր էլ ստացվում մի ժամանակ: