Մարտի 2-8, հեռավար ուսուցում: Պատմություն

Առաաջադրանք

  • Սահմանել վիրուս, համաճարակ հասկացությունների սահմանումը:
  • Պատմել մարդկային պատմության ընթացքում ամենադաժան վիրուսների, համաճարակներից մեկի պատմությունը, նրա ծագումը, ընկալումը տվյալ դարաշրջանում, կանխարգելումը:
  • Ներկայիս էտապում , որպես 2020թ կորոնավիրուսի ականատես պատմիր այս երևույթի մասին, պատրաստիր ռադիոնյութ, կամ տեսաֆիլմ ՝ներառելով ընտանիքի անդամներին:
  • Փորձիր կազմել դիագրամ .որ դարաշրջանում, որ համաճարակն էր առավել տարածված:
  • Գտիր, ներկայացրու վիրուսների, համաճարակների մասին ֆիլմեր/«Մեկ ֆիլմի պատմություն»/, գրական ստեղծագործություն:
  • Այս ամենը ուսումնասիրելուց հետո գրել “Վիրուսն ապագայում”ստեղծագործական աշխատանք, ձեր իմացած ծրագրերով պատկերել մի դրվագ.իրենց հագուստները, միջավայրը։
    Օժանդակող գրականություն/ առաջադրանքները կատարելիս օգտվեք օտարալեզու աղբյուրներից, անպայման նշել աղբյուրը/:
    Հետևյալ ստեղծագործությունների սյուժեում իրուսային վարակներն ունեն կարևոր նշանակություն.
  • Կոձի Սուձուկի, «Զանգ»
  • Ալբեր Քամյու,  «Ժանտախտը»
  • Կիր Բուլիչյով, «Մանուշակագույն գունդ»
  • Սթիվեն Քինգ, «Դիմակայություն»
  • Մայքլ Քրայտոն, «Շտամ «Անդրոմեդա»»
  • Ռիչարդ Մեթիսոն, «Ես լեգենդ եմ»

Նյութերը պատրաստելու համար օգտվել եմ՝
shoghakat.am

hy.wikipedia.org
thereaderwiki.com կայքերից:

2019-nCoV (Կորոնավիրուս)

Տարատեսակ վիրուսներ

Վիրուսների հայտնաբերման պատմություններ

Վիրուսաբանությունը Հայաստանում

Վիրուսներ

Տարատեսակ վիրուսներ

Վիրուսները վարակում են բոլոր բջջային օրգանիզմները։ Այդքանով հանդերձ, յուրաքանչյուր օրգանիզմ ունի յուրահատուկ հարուցիչներ։ Կան վիրուսներ,  որոնք կրկնապատկվում են միայն այլ վիրուսներով վարակված բջիջներում։


Նախակենդանիների վիրուսներին են պատկանում կենդանիների, բույսերի
և 
սնկերի թագավորություններին չպատկանող միաբջիջ էուկարիոտների վիրուսները։Նախակենդանիների շատ վիրուսներ ունեն անսովոր մեծ չափսեր։


Վիրուսները բազմաթիվ խոշոր եղջերավոր անասունների հիվանդությունների հարուցիչներ են: Դաբաղըխոզերի աֆրիկական ժանտախտը և այլ հիվանդություններ պայմանավորված են վիրուսներով։ Չվակցինացված կատուները, շները և ձիերը զգայունակ են տարբեր վիրուսային հիվանդությունների նկատմամբ։ Շների պարվովիրուսը պայմանավորված է փոքր ԴՆԹ վիրուսով և շան ձագերի համար հաճախ մահացու է։ Ինչպես բոլոր անողնաշարավորները, մեղրատու մեղուն նույնպես զգայունակ է շատ վիրուսային հիվանդությունների նկատմամբ։ Սակայն շատ վիրուսներ չեն վնասում տիրոջ օրգանիզմը, չեն առաջացնում հիվանդություններ և ախտանիշներ։ Շարունակել կարդալ “Տարատեսակ վիրուսներ”

Վիրուսների հայտնաբերման պատմություններ

Վիրուսները տարածվում են բազմաթիվ ճանապարհներով:  բույսերի վիրուսները փոխանցվում են բույսից բույս բուսահյութով սնվող միջատների միջոցով, կենդանական վիրուսները փոխանցվում են արնախում միջատների միջոցով։ Այս եղանակով հիվանդությունը փոխանցող օրգանիզմներն անվանվում են վեկտորներ (փոխանցողներ)։ Գրիպի վիրուսները տարածվում են օդակաթիլային եղանակով՝ հազի և փռշտոցի միջոցով։ Ռոտավիրուսները փոխանցվում են երեխաների հետ անմիջական շփման հետևանքով։ ՄԻԱՎ-ը սեռական ճանապարհով և վարակված արյան ներարկմամբ փոխանցվող վիրուսներից է։ Վիրուսի կողմից վարակվող բջիջներն անվանվում են թիրախներ։


Մարտին Բեյերինկն իր լաբորատորիայում 1921 թվականին Վարակիչ հիվանդությունների

ուսումնասիրությունը կատարելիս ցույց տվեց, որ ոչ բոլոր հիվանդություններն են պայմանավորված բակտերիաներով, նախակենդանիներով և մանրադիտակային սնկերով։ Լուի Պաստյորը այդպես էլ չկարողացավ գտնել կատաղության հարուցիչը՝ ենթադրելով, որ հարուցիչը չափից դուրս փոքր է լուսային մանրադիտակով
հայտնաբերվելու համար։ 
Չարլզ Շամբերլանդը ստեղծեց մի ֆիլտր (Շամբերլանդի ֆիլտր կամ Շամբերլանդ-Պաստյորի ֆիլտր), որի անցքերը բակտերիաներից փոքր էին։ 1892 թվականին ռուս կենսաբան Դմիտրի Իվանովսկին օգտագործեց այս ֆիլտրը ծխախոտի խճանկարի վիրուսի ուսումնասիրությունների համար։ Նա ցույց տվեց, որ վարակված ծխախոտի բույսի տերևներից ստացված հյութը շարունակում է պահպանել իր վարակունակությունը նույնիսկ Շամբերլանդի ֆիլտրով ֆիլտրումից հետո։ Իվանովսկին ենթադրում էր, որ հիվանդության պատճառը բակտերիաների արտադրած թույներն են:
Շարունակել կարդալ “Վիրուսների հայտնաբերման պատմություններ”

Վիրուսաբանությունը Հայաստանում

Հայաստանում վիրուսներն ուսումնասիրող գիտական կառույցներն են ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը և Ա. Բ. Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտը։ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում զբաղվում են մարդու համար ոչ վտանգավոր վիրուսների, մասնավորապես կենդանական հիվանդությունների վիրուսների հետազոտմամբ։ Օրինակ՝ մարդու և կենդանիների բջջային կուլտուրանների ուսումնասիրություններով բացահայտվել են կայուն բջիջների առաջացման ժամանակ վիրուսների ընտրողական ազդեցության մեխանիզմները։ Ցույց է տրվել, որ անէուպլոիդ գենոմով բազմակորիզակային բջիջներում վիրուսներն առաջացնում են ապոպտոզ և կարող են ձևափոխել բջիջները՝ առաջացնելով դիպլոիդ պոպուլացիաներ։

Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ԳԻ-ում զբաղվել և զբաղվում են մի շարք վիրուսային հիվանդությունների՝ բնական ծաղկի, վիրուսային A, B, C, E հեպատիտների, արբովիրուսային վարակիչ հիվանդությունների ախտորոշման, կանխարգելման և պայքարի միջոցառումների մշակման հարցերով։


Վիրուսներ

Վիրուսը լատիներենից թարգմանաբար նշանակում է թույն: «Վիրուսը» օգտագործվել է թույները և այլ վնասակար նյութերն անվանելու համար։ Առաջին անգամ օգտագործվել է Անգլիայում 1392 թվականին։ «Վիրուլենտ» բառը ծագել է լատիներեն «virulentus»՝ թունավոր բառից, թվագրվում է 1400 թվականին։ 1728 թվականից մինչև Դմիտրի Իվանովսկու կողմից վիրուսների հայտնաբերումը (1892) «վիրուս» բառը օգտագործվել է միայն «հարուցիչ» իմաստով։


Վիրուսը ոչ բջջային կառուցվածք ունեցող հարուցիչ է, որը բազմանում է միայն կենդանի բջիջների ներսում։  Վիրուսները վարակում են կյանքի բոլոր բջջային ձևերը՝ կենդանիներից ու բույսերից
մինչև բակտերիաներ և արքեաներ։

Վիրուսներն առաջին անգամ նկարագրվել են 1892 թվականին Դմիտրի Իվանովսկու կողմից որպես ծխախոտի բույսերը վարակող ոչ բջջային ախտածիններ։ Ծխախոտի խճանկարի վիրուսը հայտնաբերել է Մարտին Բեյերինկը 1898 թվականին։ Այդ ժամանակից ի վեր հայտնաբերվել և մանրամասն նկարագրվել են շուրջ 5000 տեսակի տարբեր վիրուսներ, չնայած այն բանին, որ հայտնի են վիրուսների միլիոնավոր ձևեր:
Վիրուսներ հայտնաբերվել են գրեթե բոլոր էկոհամակարգերում և կենսաձևերից ամենաբազմաքանակն են։ Վիրուսների մասին գիտությունը վիրուսաբանությունն է, որը մանրէաբանության (միկրոբիոլոգիա) ենթաճյուղերից է։Картинки по запросу "վիրուս" Շարունակել կարդալ “Վիրուսներ”