Դերանուն: Գործնական քերականություն

Դերանուն

Խոսքում գոյական, ածական, թվական անունները չկրկնելու համար հաճախ դրանք փոխարինվում են անվան դեր կատարող բառերով, այսինքն՝ դերանուններով։ Այլ կերպ ասած՝ դերանուն են կոչվում այն բառերը, որոնք մատնացույց են անում առարկա, հատկանիշ, քանակ կամ որակ՝ առանց դրանք անվանելու։ Դերանունները հանդես են գալիս իրենց ութ տեսակներով, դրանք են` անձնական, ցուցական, փոխադարձ, հարցական, հարաբերական, անորոշ, որոշյալ և ժխտական:

Առաջադրանքներ

  1. Փակագծում տրված գոյականներն ու բայերը համաձայնեցրո՛ւ ընդգծված դերանունների հետ:

 

Ոչ ոք (իմանալ), թե որտեղի՛ց  հայտնվեց:
Ոչ ոք չիմացավ, թե որտեղի՛ց հայտնվեց:

Ոչ մեկը (փորձել) հակաճառել, նա այնքա˜ն բարկացած էր:
Ոչ մեկը չփորձեց հակաճառել, նա այնքա՜ն բարկացած էր:

Բոլոր (ճանապարհորդները) մի տեղ (տանել) :
Բոլոր ճանապարհորդներին մի տեղ տարան:

Բոլորը (հրավիրվել) կիրակի օրվա հավաքին:
Բոլորը հրավիրված են կիրակի օրվա հավաքին: 

Կարծես թե ամբողջ (քաղաք) հրապարակ (լցվել):
Կարծես թե ամբողջ քաղաքը հրապարակ լցվեց:

Ամբողջ (դառնալ) կրակի բաժին:
Ամբողջ դառցան կրակի բաժին: 

2. Փորձի՛ր պատասխանել:

ա) ով ե՛րբ է ասում «ես»,
Երբ որ խոսվում է մեր մասին: 

բ) ով ո՛ւմ է ասում «դու»,
Երբ խոսվում է դիմացինի մասին:

գ) ո՛ւմ մասին է ասում «նա»:
Երբ խոսվում է երրորդ դեմքի մասին:

3. Հարցերին պատասխանի՛ր:

Ո՞ր առարկային ենք ասում «սա», որին՝ «դա», որին՝  «նա»:
Սա — որ մեզ մոտ է
Դա — որ դիմացինի մոտ է

Նա-  որ հեռու է գտնվում

Ո՞ր բաժակի մասին ենք ասում՝ «այս բաժակը», որի մասին՝ «այդ բաժակը», որի մասին՝ «այն բաժակը»:
Այս բաժակը — մեզ մոտ գտնվող բաժակը
Այդ բաժակը — դիմացինի մոտ գտնվող բաժակը
Այն բաժակը — հեռու մարդու մոտ գտնվող բաժակը

4. Գտի՛ր տրված բառերի բոլոր նմանությունները (ձևի, իմաստի):

ա) Ես, սա, այս:
Խոսող

բ) Դու, դա, այդ:
մոտիկ գտնվող

գ) Նա, այն:
Հեռու գտնվող

5. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված մենք անձնական դերանվան համապատասխան ձևերը:

Մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ մեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:

Հիմա նա մեզնից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե մեզ մոտ է ապրում ու մեզ սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի մեր տանը ապրեց:
Տատս մեզնից բողոքում է, բայց առանց մեզ էլ չի դիմանում:

6. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:

Ո՞վ եկավ: Նա եկավ
Ո՞ւմ  պայուսակը: իրենց պայուսակը
Մոտենալ ո՞ւմ : մոտենալ նրանց
Հեռանալ ումի՞ց: հեռանալ նրանից
Հիանալ ումո՞վ: Հիանալ նրանով