Բագրատունիների թագավորություն: Մարտի 16-22

Բագրատունիների թագավորություն /885-1045թթ./,/Հայոց պատմություն ,7-րդ դասարանի դասագիրք, էջ 78-85, համացանց/

  • Գրավոր ներկայացրու Հայաստանի անկախության վերականգնման ընթացքի մասին:
  • Թվարկիր  Բագրատունյաց Հայաստանի ստեղծման պատճառները:
  • Պատմիր Բագրատունիների  ծագումնաբանության մասին: Ներկայացրու դրոշի, զինանշանի պատմությունը:
  • Գրավոր ներկայացրու 9-րդ դարի երկրորդ կեսից 10-րդ դարի երկրորդ կեսի իրադարձությունների ժամանակագրությունը:
  • Համեմատել Աշոտ Առաջինի և Սմբատ Առաջինի ներքին , արտաքին քաղաքականությունը:

Արքայացանկ

  1. Աշոտ Ա  885-890
  2. Սմբատ Ա 890-914
  3. Աշոտ Բ Երկաթ 914-928
  4. Աբաս 928-953
  5. Աշոտ Գ Ողորմած953-977
  6. Սմբատ Բ Տիեզերակալ 977-990
  7.  Գագիկ Ա 990-1020
  8.  Հովհաննես-Սմբատ 1020-1041
  9.  Գագիկ Բ 1042-1045

 

Մարտի 16- մարտի 20. առցանց ուսուցման շաբաթ

Մարտի 16

Մարտի 16: Չարենց: Տաղարան

Մարտի 17

Ժամանակը սուղ է…

Մարտի 18

Չարենցի մասին հետաքրքիր փաստեր:

Մարտի 19

Կարդա՛ Ալբերտ Էյնշտեյնի գաղտնի նամակը:

Մարտի 20 

Մտահաղացում…

 

 

 

Չարենցի մասին հետաքրքիր փաստեր:

 1.Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով’ ասում է.
— Մի՛ վախեցեք, մեջը ձեռագրեր չկան:
— Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը:

— Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը: — Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում,
ոչ թե դատարկ թղթապանակներում, — պատասխանում է բանաստեղծը:

Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը
սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում:
download

Շարունակել կարդալ “Չարենցի մասին հետաքրքիր փաստեր:”

Չարենց: Տաղարան շարքի բառարան

տալղա — ալիք, հորձանք:

գեմի — նավակ:

հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի, որ այն աշխարհում պետք է ծառայի հավատացյալի քմահաճույքներին: Փոխաբերական՝ գեղեցկուհի:

ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք.

խաս — ընտիր տեսակի, լավորակ

էշխ —  եռանդ, ավյուն, ոգևորություն, սեր:

գոզալ, գյոզալ — գեղեցկուհի, չնխարհիկ, սիրուն:

Գյուրջստան — Վրաստան

չիքիլա — շղարշ, երեսի քող:

սուփրա —  սփռոց: Փոխաբերական՝ հացի սեղան, հացկերույթ:

դուքանդար —խանութպան (դուքան — խանութ):

նոքար, նոքյար — ծառա:

ռանգ — երանգ, գույն

ռանգ-ռանգ — այստեղ` տեսակ-տեսակ:

աննկուն — ոչ նկուն, չընկճվող, դիմացկուն, անպարտելի:

մախմուր, մախմուռ, մախմար — թավիշ: Փոխաբերական՝ խումար, գինով, թեթև հարբած:

հերք —  մազեր:

Մարտի 16: Չարենց: Տաղարան

Կարդա՛ Չարենցի ,,Տաղարան,, շարքը:

1. Ո՞ւմ է նվիրված շարքը, անունից բացի նշել մի քանի տեղեկություն:

Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքը, որը հեղինակն ավարտել է 1921 թվականին: Այն տպագրվեց 1922 թվականին՝ տեղ գտնելով մոսկովյան հրատարակության երկհատորյակի առաջին հատորում:
«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին:
Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Կնոջ հուղարկավորության ժամանակ ամբողջ ճանապարհին, որ ձգվել էր դեպի ներկայիս Կոմիտասի այգին, այսինքն՝ նախկին Մլեր կոչված գերեզմանոցը, կյանքից հուսահատ ու ցավից տառապագին Չարենցը գոռացել է ու ողբացել։ Գերեզմանափոսի մոտ կանգնած դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։ Ոմանք պատմում են, որ Արփիկի դագաղում ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը բանասեղծություններ է թաղել։

2. Բանաստեղծությունների մեջ ինչո՞ւ է հաճախ նշվում Սայաթ-Նովայի անունը, ինչպե՞ս է դա հիմնավորվում:
Բանաստեղծությունների մեջ հաճախ էր նշվում Սայաթ-Նովայի անունը: Նշվում էր, քանի որ բանաստեղծություններում որոշ դրվագներ էին, որոնք պատմում էին Սայաթ-Նովայի և իր՝ Չարենցի կյանքի մասին: Տխուր պահերի, ուրախ…

3. Շարքում հաճախ են օգտագործված բարբառային բառեր, ո՞ր բարբառի մասին է խոսքը, դուրս բեր բառերը՝ կազմելով ,,Տաղարան,, շարքի բառարան: Բառերը բացատրի՛ր nayiri.com-ի բարբառային բառարանի օգնությամբ:

Չարենց: Տաղարան շարքի բառարան

4. Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած բանաստեղծությունը, սովորի՛ր անգիր, մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ այդ բանաստեղծության ասելիքը:

Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մենակ մնացի,
Ուզեցի թողնեմ-հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին:

Եվ սրտիս ցավից հուսահատ ես մե թաս օղի խմեցի,—
Չարենցը ցնդած-գինեմոլ, հարբեցող-հիմար է, ասին։

Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.
Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մեջ ամառ է, ասին:

Ասի թե՝ մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.
Չարենցի հոգին տաղերում աննկուն, համառ է, ասին։

Խնդացին, քրքջացին միայն, որ այդպես մնացել եմ մերկ,—
Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին։

* * *

Աշխարհիս մեջ ես էլ մե օր կանցնեմ անդարձ ու կերթամ,
Ես չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ— ու կերթամ։

Աշուղ Սայաթ-Նովի նման ես էն գլխեն իմացա,
Որ աշխարհում փուչ է ամեն երազ ու լաց — ու կերթամ։

Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի —
Քամուն կտամ, կմոռանամ ամեն մի հարց — ու կերթամ։

Ու գոզալի պատկերքը վառ, դեմքը մախմուր ու անուշ
Կմոռանամ… կառնեմ խոնավ, հողե մե բարձ ու կերթամ։

Կյանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,
Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կյանքս երազ — ու կերթամ։

Բանաստեղծությունում ասվում է, որ ոչոք չէր հասկանում Չարենցին: Նրանք մտածում էին նա գոռոզ էր, համառ, վատը, բայց իրենց մտքով նույնիսկ չէր անցել, որ նա հոգնել էր ամեն ինչից: Նա ցանկանում էր մոռանար ամեն մի բան՝ թողներ ու հեռանար…

Պարապմունք 10: Հեռավար աշխատանք: Եռանկյան անկյունների գումարը

Տեսական նյութ

Թեորեմ : Եռանկյան անկյունների գումարը 180º է:
Capture

<A+<B+<C=180º :

Սահմանում: Եռանկյան որևէ անկյանը կից անկյունը կոչվում է արտաքին անկյուն:

Capture

Պնդում:  Եռանկյան արտաքին անկյունը հավասար է նրան ոչ կից  երկու անկյունների գումարին:

 <4=<1+<2, տես վերևի նկարը:

Հետևանք: Եռանկյան արտաքին անկյունը մեծ է եռանկյան՝ այդ անկյանը ոչ կից յուրաքանչյուր անկյունից: Շարունակել կարդալ “Պարապմունք 10: Հեռավար աշխատանք: Եռանկյան անկյունների գումարը”

Մարտի 16: Խնդիրներ

Capture

Ենթադրենք, որ գրված թվերը այդ մրգերը գնելու համար պահանջվող  գումարն է: Մեր խնդրի նկարով տրված պայմանները կարող ենք գրել.

  •         մի բանանն ու մի խնձորը միասին արժեն 5
  •         մի խնձորն ու մի տանձը միասին արժեն 6
  •         մի տանձն ու մի բանանը միասին արժեն 3:

Ամեն մրգից երկուական գնենք:

Capture

 

Գնված մրգերը վերադասավորենք` խնդրի պայմաններին համապատասխան`

Capture

Գնված մրգերը վերախմբավորենք`

Capture

 Երկու եռյակները միասին արժեն 14, ուրեմն եռյակներից յուրաքանչյուրը կարժենա  7:

Պատասխան՝ 7:

Կարող ենք նաև այսպես մտածել.

Առաջին երկու պայմաններից հետևում է, որ տանձը բանանից 1-ով ավելի է: Եթե երրորդ պայմանում տանձը փոխարինենք բանանով, աջ մասը մեկով կփոքրանա, կստանանք, որ 2 բանանը 2 է: Ստացանք, որ բանանը 1 է, տանձը` 2: Հեշտ է գտնել, որ խնձորն էլ կլինի 4: Եթե ամեն մրգից մեկական վերցնենք գումզրը կլինի 7:

Պատասխան՝ 7:


2.Նապաստակը մեկ օրվա ընթացքում պարտադիր ուտում  է կամ 5 հատ գազար, կամ 2 գլուխ կաղամբ: Մեկ շաբաթվա  ընթացքում նա կերավ 15 գազար: Քանի՞ գլուխ կաղամբ է կերել նապաստակը   այդ շաբաթվա ընթացքում:

Մեկ  շաբաթվա  ընթացքում  նա կերավ 15  գազար, օրվա ընթացքում պարտադիր ուտում է, կա՛մ 5 հատ գազար,  կա՛մ 2 գլուխ կաղամբ , այս պայմաններից երևում է, որ երեք օր կերել է միայն գազար, մնացած օրերն էլ կուտի  կաղամբ:

15:5=3

7-3=4օր

4×2=8

Պատասխան՝ 8:

3. 25սմ երկարություն  ունեցող ժապավենը քանի՞  մմ-ով է երկար 1դմ 9սմ երկարությամբ ժապավենից:

Բերենք նույն միավորի՝

25սմ=250մմ

1դմ 9սմ =19սմ=190մմ 

250-190=60մմ

Պատասխան՝ 60մմ:

4. A թվից  դեպի ձախ գրված  է 18 թիվ, իսկ դեպի  աջ 8 թիվ: Քանի՞ թիվ  է գտնվում A թվի և մեջտեղում  գրված թվի միջև:

Կոորդինատային ուղղի վրա նշված է  27 հատ թիվ` A թիվը և ավելացրած 18+8=26 հատ թվերը:

18+1+8=27

Այսինքն,  որ ծայրից էլ հաշվենք 14-րդ  թիվը կգտնվի թվերի այդ հաջորդականության  մեջտեղում:

 Հաջորդականության մեջտեղի թիվը կլինի 14-րդը, որ ծայրից էլ հաշվենք: Հաջորդականության  աջ ծայրից հաշվենք 14-րդ թիվը, այն կլինի A թվի ձախ կողմից հինգերորդը, ստացվեց, որ Aթվի  և հաջորդականության մեջտեղում գրված թվերի միջև կա չորս թիվ:

Պատասխան՝ 4:

5. Գտնել ուղղանկյան  պարագծի երկարությունը, եթե  նրա երկու մեծ կողմերի և մեկ  փոքր կողմի գումարը հավասար է 25-ի, իսկ երկու փոքր և մեկ մեծ կողմերի գումարը 23-ի:

Ուղղանկյան երկու  մեծ կողմերի և մեկ  փոքր կողմի գումարը հավասար է 25-ի, իսկ երկու փոքր և  մեկ մեծ կողմերի գումարը 23-ի, այս պայմաններից երևում  է , որ մեծ կողմը երկուսով ավել է փոքր կողմից:

(25-2-2):3=7

7+2=9

P=7+7+9+9=32

Պատասխան՝ 32: