Մարտի 1-8: Խաչակրաց արշավանք

Առաջադրանք 1

Խաչակրաց արշավանք/էջ 51-56/

  • Պատմել խաչակրաց արշավանքի  մասին

1095թ.Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում Ուրբանոս II պապը հավատացյալներին կոչ արեց արշավելու դեպի Երուսաղեմ և անհավատներից փրկելու Հիսուս Քրիստոսի քերեզմանը:
Ներկաների վրա Ուրբանոս II պապի խոսքերը տպավորություն թողեցին և նրանք սկսեցին անմիջապես խաչեր կարել իրենց հագուստներին և այդ տեղից մասնակիցները կոչվեցին՝ Խաչակիրներ: Բացի քրիստոնեական սրբավայրերի ազատագրումից, նրանք ցանկանում էին հարստանալ Արևելքի երկրների հաշվին:

1096թվականին սկսվեց խաչակիրների առաջին արշավանքը:  Գարնանը գյուղացիներից կազմված ջոկատը հասնելով Կոնստանդնուպոլիս նրանք չսպասեցին ասպետներին և գնացին Բոսֆորի նեղուցը: Բայց Նիկեա քաղաքի մոտ սելջուկները ջախջախեցին գյուղացիական ջոկատները:

1096 թվականի դեկտեմբերին, երբ ասպետական ջոկատները հասան Կոնստանդնուպոլիս, նրանց օգնություն ցուցաբերեցին տեղի հայերը:

1098 թվականին խաչակիրների առաջնորդենիր մեկը՝ Բալդուինը, խաբեությամբ մտավ Եդեսիա քաղաքը: Հետո նա սպանեց Եդեսիայի կառավարչին՝ հայազգի Թորոս Կյուրապաղատին: Այսպես Բալդուինը ստեղծեց խաչակրաց առաջին պետությունը՝ Եդեսիայի կոմսությունը: Նաև նույն թվականին խաչակիրները գրավեցին Անտիոք քաղաքը, ստեղծեցին Անտիոքի դքսությունը:

Իսկ 1099 թվականին նրանք գրավեցին Երուսաղեմը: Գրավված տարացքներից ստեղծվեց Երուսաղեմի թագավորությունը: Դրա մեջ էին մտնում Անտիոքի դքսությունը, Եդեսիայի և Տրիպոլիի կոմսությունները: Պետության պաշտպանության նպատակով հիմնվեցին հոգևոր-ասպետական միաբանություններ: Նրա անդամները միարժամանակ վանականներ էին և ասպետներ:

Խաչակիրների դրությունը Արևելքում ծանրացավ, երբ Եգիպտոսում իշխանության եկավ Սալահ ադ Դինը:
Սալահ ադ Դինը 1187 թվականին պարտության մատնեց խաչակիրներին և հասավ իր նպատակին:

Երուսաղեմի անկման լուրը ցնցեց քրիստոնյա Եվրոպան: Եվրոպացիները նախապատրաստվեցին նոր արշավանքի: Այն գլխավորեցին գերմանական կայսր Ֆրիդրիխ I Բարբարոսան, Անգլիայի թագավոր Ռիչարդ I Առյուծասիրտը և Ֆրանսիայի թագավոր Ֆիլիպ II Օգոստոսը:

1189 թվականին սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը: Հենց սկզբից այն անհաջող ընթացք ունեցավ:

1190 թվականին Կիլիկիայի գետերից մեկը անցնելիս Ֆրիդրիխ I-ը խեղդվեց: Գերմանացի խաչակիրները վերադարձան: Ժամանելով Սուրբ երկիր Ֆիլիպ II գրավեց Ակրա քաղաքը, որ դարձավ Երուսաղեմի մայրաքաղաքը:  Շուտով Ֆիլիպ II-ը վերադարձավ Ֆրանսիա:

Մնալով միայնակ՝ Ռիչարդը ստիպված էր Սալահ ադ Դինի հետ 1192 թվականին ստորագրել հաշտության պայմանագիրը:

Երեք արքաների արշավանքից հետո խաչակրաց շարժումը անկում ապրեց: Շարժման հեղինակությունը մեծ հարված հասցրեց խաչակրաց չորրորդ արշավանքը:
Դրա մասնակիցները 1204թվականին գրավեցին և երեք օր շարունակ կողոպտեցին Կոնստանդնուպոլիսը:

Հաջորդ չորս արշավանքները ևս ավարտվեցին անարձյունք:

1291 թվականին մուսուլմանները հետ գրավեցին խաչակիրների վերջին հենակետ Ակրան:

Խաչակրաց արշավանքները նաև ունեցան դրական հետևանքներ: Եվրոպացիները մոտիկից ծանոթացան արևելյան մշակույթին: Նրանք յուրացրին արևելյան մշակույթի շատ արժեքներ:
Եվրոպացիները արևելքից սովորեցին կառուցել ավելի որակյալ նավեր, ճշգրիտ գծել քարտեզներ, օկտագործել մագնիսական կողմնացույցներ:
Արշավանքների հետևանքով Արևմուտ-Արևելք փոխհարաբերությունները սերտացան և դարձան մշտական:

  • Կազմել իրադարձությունների ժամանակագրությունը

1095 — Ֆրանսիայի Կլերմոն քաղաքում Ուրբանոս II պապը հավատացյալներին կոչ արեց արշավելու դեպի Երուսաղեմ և անհավատներից փրկելու Հիսուս Քրիստոսի քերեզմանը:

1096 — սկսվեց խաչակիրների առաջին արշավանքը:

1096 — դեկտեմբերին Կոնստանդնուպոլիս հասան ասպետական ջոկատները և շարունակեցին երթը դեպի Սուրբ երկիր:

1098 — Խաչակիրների առաջնորդներից Բալդուինը  խաբեությամբ մտավ Եդեսիա քաղաքը:

1098 — Խաչակիրները գրավեցին Անտիոքի քաղաքը, ստեղծեցին Անտիոքի դքսությունը:

1099 — Խաչակիրները գրավեցին Երուսաղեմը:

1099 — Պետության պաշտպանության նպատակով հիմնվեցին հոգևոր-ասպետական միաբանություններ:

1187 — Սալահ ադ Դինը պարտության մատնեց խաչակիրներին և հասավ իր նպատակին:

1189 — սկսվեց խաչակրաց երրորդ արշավանքը:

1190 — Կիլիկիայի գետերից մեկը անցնելիս Ֆրիդրիխ I-ը խեղդվեց: Գերմանացի խաչակիրները վերադարձան:

1190 — Ժամանելով Սուրբ երկիր Ֆիլիպ II գրավեց Ակրա քաղաքը, որ դարձավ Երուսաղեմի մայրաքաղաքը:

1192 — Ռիչարդը ստիպված էր Սալահ ադ Դինի հետ ստորագրել հաշտության պայմանագիրը:

1204 — երեք արքաների արշավանքից հետո խաչակրաց շարժումը անկում ապրեց: Շարժման հեղինակությունը մեծ հարված հասցրեց խաչակրաց չորրորդ արշավանքը:
Դրա մասնակիցները գրավեցին և երեք օր շարունակ կողոպտեցին Կոնստանդնուպոլիսը:

1291-  մուսուլմանները հետ գրավեցին խաչակիրների վերջին հենակետ Ակրան: Շարունակել կարդալ “Մարտի 1-8: Խաչակրաց արշավանք”

Նախագիծ: Մարտի 2-6: Մետաղաձուլություն և մեքենաշինություն:

  • Ուսումնասիրել  աշխարհի երկրների մեքենաշինական ձեռնարկությունների զարգացման նախադրյալները։
  • համամեատել մեքենաշինության զարգացման տեմպը՝  նախորդ ժամանակներից մինչև մեր օրերը։
  • Առանձնացնել հզոր մեքենաշինական  վերազգային մոնոպոլիաները։
  • Ինքնուրույն ընտրել որևէ երկրին բնորոշ մեքենաշինական հզոր միավորներ,  և Paint ծրագրով , խաղալիքներով կամ լեգոներով  պատրաստել  տվյալ երկրին բնորոշ մեքենաների մոդելը։

Հայաստանի մետաղամշակման և մեքենաշինական համալիր

Մեքենաշինությունը ամբողջ աշխարհում

Մեքենաշինությունը ամբողջ աշխարհում

ԽՍՀՄ-ում մեքենաշինության զարգացումն արտադրության բոլոր ճյուղերը գիտության և տեխնիկայի վերջին նվաճումների հիման վրա վերակառուցելու, հասարակական աշխատանքի արտադրողականության, բնակչության նյութական բարեկեցության և երկրի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու վճռական պայմանն է։ Կազմել է երկրի սոցիալիստական ինդուստրացման, ԽՍՀՄ-ը բարձր զարգացած տերության վերաճելու հիմքը։
Մեքենաշինություն արտադրական առավել խոշոր խմբի 4 մեքենաշինության ու մետաղամշակման բաղկացուցիչ մասն է, որը ներառում է նաև մետաղսփրերի, մետաղակոնստրուկցիաների, մեքենաների ու սարքավորումների նորոգման արտադրությունը։

Մեքենաշինության խոշոր ենթաճյուղերն են՝

  • ավիացիոն արդյունաբերությունը,
  • ավտոմոբիլային արդյունաբերությունը,
  • գործիքաշինական արդյունաբերությունը,
  • էլեկտրաաեխնիկական արդյունաբերությունը,
  • հաստոցաշինությունը,
  • նավաշինությունը,
  • ռադիոարդյունաբերությունը,
  • սարքաշինությունը,
  • տրակտորաշինությունը են։

Թողարկվող արտադրանքի ծավալով, արտադրական հիմնական ֆոնդերի արժեքով և զբաղված բանվորների թվով մեքենաշինությունը ԽՍՀՄ արդյունաբերության մյուս ճյուղերի շարքում առաջինն է։
Cad crank.jpg Շարունակել կարդալ “Մեքենաշինությունը ամբողջ աշխարհում”

Հայաստանի մետաղամշակման և մեքենաշինական համալիր

1920թ. հետո Հայաստանի հանրապետությունում սկսվեց մետաղամշակման և մեքենաշինական համալիրի զարգացումը: Որպես առաջին նախապայման մշակվեց ինդուստրացման տեղական առանձնահատկություններից բխող այնպիսի քաղաքականություն, որի ծրագրային դրույթներից առաջնահերթությունը տրվում է հայ֊թուրքական կռիվներից տուժած, ավերված ու քայքայված տնտեսական ենթակառուցվածքների (ձեռնարկությունների, ճանապարհների, պահեստների և այլն) վերականգնմանը, նախկինում գործող մեխանիկական, փականագործական, թիթեղագործական և օպտիկական մանր արհեստանոցների փոխարեն մեքենաշինական խոշոր միավորումների (կոոպերացիաների) կազմավորմանը, բոլորովին նոր ձեռնարկությունների (հաստոցաշինական, սարքաշինական, գործիքաշինական) շինարարությանը և այլն, որոնք պետք է լուծեին արտադրության մեքենայացման ու ավտոմատացման տարեցտարի աճող պահանջարկը։


Երկրորդ նախապայմանն էլեկտրաէներգետիկ և մետաղաձուլական համալիրների զարգացման տեմպերի կայունացումն էր։

Картинки по запросу "Հայաստանի մետաղամշակման և մեքենաշինական համալիր" Շարունակել կարդալ “Հայաստանի մետաղամշակման և մեքենաշինական համալիր”