Հայաստանի մետաղամշակման և մեքենաշինական համալիր

1920թ. հետո Հայաստանի հանրապետությունում սկսվեց մետաղամշակման և մեքենաշինական համալիրի զարգացումը: Որպես առաջին նախապայման մշակվեց ինդուստրացման տեղական առանձնահատկություններից բխող այնպիսի քաղաքականություն, որի ծրագրային դրույթներից առաջնահերթությունը տրվում է հայ֊թուրքական կռիվներից տուժած, ավերված ու քայքայված տնտեսական ենթակառուցվածքների (ձեռնարկությունների, ճանապարհների, պահեստների և այլն) վերականգնմանը, նախկինում գործող մեխանիկական, փականագործական, թիթեղագործական և օպտիկական մանր արհեստանոցների փոխարեն մեքենաշինական խոշոր միավորումների (կոոպերացիաների) կազմավորմանը, բոլորովին նոր ձեռնարկությունների (հաստոցաշինական, սարքաշինական, գործիքաշինական) շինարարությանը և այլն, որոնք պետք է լուծեին արտադրության մեքենայացման ու ավտոմատացման տարեցտարի աճող պահանջարկը։


Երկրորդ նախապայմանն էլեկտրաէներգետիկ և մետաղաձուլական համալիրների զարգացման տեմպերի կայունացումն էր։

Картинки по запросу "Հայաստանի մետաղամշակման և մեքենաշինական համալիր"


Երրորդ ազդեցիկ գործոնը գիտահետազոտական հիմնարկությունների և բարձրակարգ մասնագիտություն ապահովող կրթօջախների ցանցի ընդարձակումն ու համալրումն էր։


Իսկ չորրորդը, նախադրյալը հայրենադարձների ակտիվ հոսքն էր Մայր Հայաստան, քանի որ նրանց շարքերում մեծ թիվ էին կազմում ինժեներական և տեխնիկական կրթություն, փորձ ու հմտություն ունեցող աշխատանքային կադրերը։


Ներկայումս մեր հանրապետության արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալում մետաղամշակման և մեքենաշինական համալիրի համախառն արդյունքի բաժինը կազմում է 7,8%:
Հայաստանի Հանրապետության մետաղամշակման և մեքենաշինական համալիրի հիմնական ենթաճյուղերն են էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, սարքաշինությունը, ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը և հաստոցագործիքաշինական արդյունաբերությունը։

Հայաստանի Հանրապետության մետաղամշակման և մեքենաշինական համալիրի առաջատար ենթաճյուղն էլեկտրատեխնիկական արդյունաբերությունն էր, որը թողարկում էր տուրբագեներատորներ, հաստատուն և փոփոխական հոսանքի էլեկտրաշարժիչներ, շարժական էլեկտրակայաններ, ուժային տրանսֆորմատորներ, էլեկտրալուսավորման սարքեր, մալուխ (կաբել), կենցաղային օգտագործման էլեկտրասարքեր, էլեկտրաապարատներ և այլն, թվով շուրջ 1000 արտադրատեսակ, որոնց մի մասն արտահանվում էր Ճապոնիա, Ֆրանսիա և Մեծ Բրիտանիա։ Այս ենթաճյուղի ամենախոշոր ձեռնարկությունները գտնվում էին Երևանում, իսկ համեմատաբար փոքրերը’ Գյումրիում, Վանաձորում, Գավառում, Գորիսում և Կապանում։

Ներկայումս էլեկտրատեխնիկական ձեռնարկությունների հիմնական մասը չի գործում, քանի որ չկա ձևավորված սպառման շուկա, փոխվել են արտադրատեսակներին ներկայացվող միջազգային չափանիշները, դեռևս բարձր է մնում արտադրանքի ինքնարժեքը, մաշված ու հնացած են տեխնոլոգիական հոսքագծերը։Картинки по запросу "Հայաստանի մետաղամշակման և մեքենաշինական համալիր"


Նախաճգնաժամային Հայաստանի Հանրապետությունում ամենա-արագ զարգացող արդյունաբերական ենթաճյուղերից էր ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը, որը թողարկում էր ռադիոապարատներ, ռադիոսարքեր, էլեկտրոնային հաշվիչ մեքենաներ, քվանտային սարքեր, կիսահաղորդիչներ, կոնդենսատորներ, միկրոսխեմաներ և այլն։ Ձեռնարկությունների հիմնական մասը կենտրոնացած էր մեր հանրապետության ամենախոշոր գիտական կենտրոնում՝ Երևանում, իսկ ավելի փոքր հզորությամբ մասնաճյուղեր էին տեղծվել Հրազդանում, Դիլիջանում, Ապարանում և Վաղարշապատում։ Այժմ կառուցվածքային և տեխնոլոգիական մեծ փոփոխություններ են իրականացվում որոշ ձեռնարկություններում, նախկինում չգործող մի քանի գործարանի բազայի վրա ստեղծվում են համատեղ ձեռնարկություններ (հայ֊ռուսական, հայ-ամերիկյան)։

Թողնել մեկնաբանություն