Մեքենաշինությունը ամբողջ աշխարհում

ԽՍՀՄ-ում մեքենաշինության զարգացումն արտադրության բոլոր ճյուղերը գիտության և տեխնիկայի վերջին նվաճումների հիման վրա վերակառուցելու, հասարակական աշխատանքի արտադրողականության, բնակչության նյութական բարեկեցության և երկրի պաշտպանունակության մակարդակը բարձրացնելու վճռական պայմանն է։ Կազմել է երկրի սոցիալիստական ինդուստրացման, ԽՍՀՄ-ը բարձր զարգացած տերության վերաճելու հիմքը։
Մեքենաշինություն արտադրական առավել խոշոր խմբի 4 մեքենաշինության ու մետաղամշակման բաղկացուցիչ մասն է, որը ներառում է նաև մետաղսփրերի, մետաղակոնստրուկցիաների, մեքենաների ու սարքավորումների նորոգման արտադրությունը։

Մեքենաշինության խոշոր ենթաճյուղերն են՝

  • ավիացիոն արդյունաբերությունը,
  • ավտոմոբիլային արդյունաբերությունը,
  • գործիքաշինական արդյունաբերությունը,
  • էլեկտրաաեխնիկական արդյունաբերությունը,
  • հաստոցաշինությունը,
  • նավաշինությունը,
  • ռադիոարդյունաբերությունը,
  • սարքաշինությունը,
  • տրակտորաշինությունը են։

Թողարկվող արտադրանքի ծավալով, արտադրական հիմնական ֆոնդերի արժեքով և զբաղված բանվորների թվով մեքենաշինությունը ԽՍՀՄ արդյունաբերության մյուս ճյուղերի շարքում առաջինն է։
Cad crank.jpg


1979 թվականին մեքենաշինության ու մետաղամշակման բաժինը կազմել է ԽՍՀՄ արտադրական արտադրության ծավալի մոտ 27,9, հիմնական արտադրական ֆոնդերի 23,3%-ը։ Մեքենաշինությունը որպես արդյունաբերության ճյուղ ձևավորվել է 18-րդ դարում, բարձր տեմպերով զարգացել սկզբում Մեծ Բրիտանիայում, Արևմտյան Եվրոպայի մյուս երկրներում, ապա՝ ԱՄՆ-ում։

Մեքենաշինությունը հետամնաց էր, կախման մեջ էր օտարերկրյա կապիտալից, թողարկում էր սահմանափակ տեսականիով փոքր ծավալի արտադրանք։ Այն զարգացման բարձր մակարդակի հասավ խորհրդային իշխանության հաստատումից հետո, որը պայմանավորված էր սոցիալիստական ինդուստրացման քաղաքականությամբ և մեքենաների ու սարքավորումների նկատմամբ կապիտալ շինարարության անընդհատ աճող պահանջներով։

  • 1-ին հնգամյակի տարիներին (1929-1932) մեքենաշինության ու մետաղամշակման համախառն արտադրանքի հավելաճի միջին տարեկան տեմպը կազմել է 41.3,
  • 2-րդ հնգամյակում (1933-1937)՝ 23.1,
  • իսկ նախապատերազմյան երեք տարիներին (1938-1940)՝ 20.7%:

 


Հայրենական մեծ  պատերազմի տարիներին բազմաթիվ
ձեռնարկություններ տեղափոխվեցին երկրի արևելյան շրջանները և մեքենաշինության խոշոր կենտրոններ դարձան Պովոլժիեն, Ուրալը, Արևմտյան Սիբիրը։

Աճի առաջանցիկ տեմպերը բնորոշ են նաև ետպատերազմյան տարիներին (1979 թվականին ճյուղի համախառն արտադրանքի ծավալը 1940 թվականի մակարդակը գերազանցում էր 68, աշխատանքի արտադրողականությունը՝ 18,2 անգամ), որի շնորհիվ վիթխարի չափերով ընդլայնվել ու կատարելագործվել է մեքենաշինության տեխնիկական բազան, բարձրացել երկրի պաշտպանունակության մակարդակը։


1979 թվականին մեքենաշինության և մետաղամշակման 8776 ձեռնարկություններ ժողովրդական տնտեսությանը մատակարարել են՝

  • 230 000 մետաղահատ հաստոց,
  • 56,3 000 դարբնոցամամլիչային մեքենա,
  • 29,6 000 խոշոր էլեկտրամեքենա,
  • հանքաքարային 2471 էլեկտրաքարշ,
  • 41,7 000 ամբարձիչ,
  • 557 000 տրակտոր,
  • 2173 000 ավտոմեքենա են։

Doppelvergussanlage.jpg
Մեքենաշինության բազմաթիվ արտադրատեսակներ իրենց տեսակի մեջ եզակի են և առաջինը ստեղծվել են ԽՍՀՄ-ում։ Մեքենաշինության և մետաղամշակման արտադրանքի ծավալով ԽՍՀՄ-ը Եվրոպայում առաջինն է, աշխարհում՝ երկրորդը (ԱՄՆ-ից հետո)։ Խորհրդային մյուս երկրներից մեքենաշինությունը բարձր զարգացած է նաև ԳԴՀ-ում (սարքաշինություն, նավաշինություն և այլն), Չեխոսլովակիայում (ծանր մեքենաշինություն), Հունգարիայում (ավտոբուսների արտադրություն, ռադիոարդյունաբերություն) են։


Ճյուղի առաջընթացի համար, հատկապես ՏՓԽ-ի անդամ երկրներում, մեծ նշանակություն ունի աշխատանքի միջազգային սոցիալիստական բաժանումը, որը հիմնվում է արտադրության միջճյուղային մասնագիտացման վրա։ Կապիտալիստական երկրներում մեքենաշինության արտադրանքի հիմնական մասը թողարկում են ԱՄՆ-ը, ԳՖՀ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և Շվեյցարիան․ արտադրությունը բարձր մոնոպոլացված է, ունի ռազմական ուղղվածություն։

Աշխարհի խոշորագույն մեքենաշինական ընկերությունները 2005 թվականին
Ընկերություններ Ֆոնդերի արժեքը, միլիարդ $ Եկամուտ, միլիարդ $ Շահույթ, միլիարդ $
General Electric 750,507 (1)* 152,866 (9) 16,819 (4)
General Motors 479,603 193,517 (5) 2,805
Toyota Motor 227,513 172,616 (7) 10,898 (11)
DaimlerChrysler 248,324 176,687 (6) 3,067
Ռուսական խոշորագույն մեքենաշինական ընկերությունները 2005 թվականին
Ընկերություններ Եկամուտ, միլիոն $ Շահույթը, միլիոն $
АвтоВАЗ 5570,3 (16)* 160,2 (37)
Группа “СОК” 1705,6 (33)
АХК Сухой 1496,9 (37) 84,4 (63)
КамАЗ 1612,7 (35) 7,3

Թողնել մեկնաբանություն