17.09.2021: Սեղան: Պարապմունք 3

Տեսական նյութ

Սահմանում : Սեղան կոչվում է այն քառանկյունը, որի երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկու կողմերը զուգահեռ չեն:

Զուգահեռ կողմերը կոչվում են սեղանի հիմքեր, իսկ երկու մյուս կողմերը՝ սրունքներ:

Սեղանը կոչվում է հավասարասրուն, եթե նրա սրունքները հավասար են:

Սեղանը, որի որևէ անկյունն ուղիղ է, կոչվում է ուղղանկյուն սեղան:

Սեղանի սրունքների միջնակետերը միացնող հատվածը կոչվում է սեղանի միջին գիծ:

Թեորեմ : Սեղանի միջին գիծը զուգահեռ է հիմքերին և հավասար է նրանց կիսագումարին:

3.png

Առաջադրանքներ 

1) Գտեք AD և BC հիմքերով սեղանի B և D անկյունները, եթե <A=360, <C=1170:

2) Հավասարասրուն սեղանի մեծ հիմքը 4մ է, սրունքը՝ 2մ, իսկ դրանց կազմած անկյունը՝ 600: Գտեք սեղանի փոքր հիմքը:

3) Գտեք հավասարասրուն սեղանի անկյունները, եթե հայտնի է, որ սեղանի երկու անկյունների տարբերությունը 400 է:

4) Սեղանի հիմքերը հարաբերում են, ինչպես 2:3, իսկ միջին գիծը 10սմ է: Գտեք սեղանի հիմքերը:

5.Ունենք ուղղանկյուն սեղան,որի հիմքեր են 9սմ , 18սմ ,իսկ մեծ սրունքը 15սմ ։Գտի՛ր սեղանի մակերեսը ։

6.

Թողնել մեկնաբանություն