Իրավաբանական անձ և ֆիզիկական անձ


Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող։
Բացի քրեական իրավունքից մյուս բոլոր իրավունքի ճյուղերում իրավաբանական անձինք համարվում են իրավունքի սուբյեկտներ։

Իրավաբանական անձինք լինում են երկու տեսակի՝

  • Ոչ առևտրային՝ շահույթ չհետապնդող (Հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ և այլն)
  • Առևտրային՝ շահույթ ստանալու համար ստեղծված (Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ, լիարժեք պատասխանատվությամբ ընկերություններ, բաժնետիրական ընկերություններ և այլն)

Իրավաբանական անձ անհրաժեշտ հատկանիշներն են։

  1. Սեփականության իրավունքով ունի գույք.
  2. Իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով.
  3. Իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ։

Ֆիզիկական անձ են հանդիսանում բոլոր մարդիկ։
Իրավունքի տեսանկյունից ֆիզիկական անձինք կարող են ունենալ մի քանի կարգավիճակ՝

  1. Քաղաքացիություն ունեցող,
  2. Քաղաքացիություն չունեցող,
  3. Օտարերկրյա քաղաքացիներ,
  4. Երկքաղաքացիներ ։

Ֆիզիկական անձանց նման տարբաժանումը նրանում է, որ քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձինք միայն կարող են ընտրել և ընտրվել Հայաստանի պետական պաշտոններում, պետությունն է ստանձնում նրա պաշտպանությունը, որտեղ էլ որ նա լինի։ Մնացած բոլոր իրավունքներով և պարտականություններով նրանք հավասար են։

Ֆիզիկական անձինք ի ծնե իրավունակ են։ 18 տարեկանից սկսած ձեռք են բերում նաև լրիվ գործունակություն։ Իրավունակությամբ և գործունակությամբ օժտված ֆիզիկական անձինք ձեռք են բերում իրավասուբյեկտություն։ Ֆիզիկական անձանց մասին հիմնական դրույթները ամրագրում են ստացել Հայաստանի Սահմանադրությունում և մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագիրյում։

Աղբյուր՝ hy.wikipedia.org

Թողնել մեկնաբանություն