Ազոտ

Սովորական պայմաններում ազոտը քիմիապես ակտիվ չէ, ինչը հիմնականում պայմանավորված է մոլեկուլում առկա երեք կապով, որոնց ճեղքման համար մեծ քանակությամբ էներգիա է պահանջվում: 
Ազոտը քիմիական նյութերի ճնշող մեծամասնության հետ փոխազդում է միայն խիստ պայմաններում (տաքացման, ճառագայթման, էլեկտրական պարպման պայմաններում կամ կատալիզատորի ներկայությամբ)։ 

Ազոտը  բնության մեջ հանդիպում է երկու իզոտոպների ձևով՝
 Միացություններում ազոտի հիմնական օքիդացման ատիճաններն են՝ 

 
Պարզ նյութ՝ ազոտի մոլեկուլը առաջանում է այդ տարրի երկու ատոմի կենտ էլեկտրոնների զույգման շնորհիվ: Մոլեկուլում ատոմները կապված են կովալենտային ոչ բևեռային եռակի կապով, կապերից մեկը σ-կապ է, իսկ երկուսը՝ π

Մոլեկուլային բանաձևն է՝

Ինչպես է հայտնաբերվել ՝

1772 թվականին Հենրի Կավենդիշը իրականացրել է հետևյալ փորձը. նա բազմիցս օդ է բաց թողել այրվող քարածխի վրա, որի արդյունքում առաջացավ նստվածք, որը Կավենդիշը անվանեց խեղդող օդ։ Ազոտը հայտնագործվել է 1772 թվականին շոտլանդացի գիտնական Դանիել Ռեզերֆորդի կողմից՝ ածխի, ծծմբի, գազային ֆոսֆորի այրման արգասիքները ծծմբական լուծույթի միջով անցկացնելիս (այս դեպքում այն չի կլանվում՝ ի տարբերություն CO2-ի)։

Շուտով ֆրանսիացի քիմիկոս Անտուան Լավուազիեն եկավ եզրակացության, որ այդ «խեղդող» գազը մտնում է մթնոլորտի բաղադրության մեջ և անվանեց այն «azote» (հուն․՝ ἄζωτος (ազոտոս), անկենդան)։ 1784 թվականին անգլիացի քիմիկոս Հենրի Կավենդիշը բացահայտեց ազոտի առկայությունը սելիտրայում (այստեղից գալիս է ազոտի լատինական անվանումը, որն առաջարկվել է ֆրանսիացի քիմիկոս Ժան Անտուան Շապտալի կողմից 1790 թվականին իր «Քիմիական տարրեր» գրքում։


Սովորական պայմաններում ազոտը չի փոխազդում ոչ մետաղների հետ:

Ազոտի և ջրածնի փոխազդեցությունը՝

Ազոտը ջրածնի հետ փոխազդում է բարձր ճնշման տակ (200−1000մթն), 450–500°C ջերմաստիճանում, երկաթ կատալիզատորի ներկայությամբ ու առաջացնում ցնդող ջրածնային միացություն՝ ամոնիակ (NH3) 

Ազոտի և թթվածնի փոխազդեցությունը 

 Ազոտը թթվածնի հետ փոխազդում է 1200°C-ից բարձ ջերմաստիճանում առաջացնելով ազոտի(II) օքսիդ: Նման փոխազդեցություն տեղի է ունենում ամպրոպների ընթացքում:

img8.jpg

Ազոտի և մետաղների փոխազդեցությունը 

Տաքացման պայմաններում ալկալիական ու հողալկալիական մետաղները և ազոտը փոխազդում են՝ առաջացնելով նիտրիդներ։  

Նիտրիդներն աղանման նյութեր են՝ 

shutterstock_570382612.jpg

Նատրիումի նիտրիդ 
Դրանք հեշտությամբ հիդրոլիզի են ենթարկվում:

Աղբյուրներ՝ imdproc.am, hy.wikipedia.org

Թողնել մեկնաբանություն