Ջուր

Ջուրը անօրգանական միացություն է, ջրածնի օքսիդ, քիմիական բանաձևը՝ Н2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։

Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։

Ջուրը կայուն նյութ է, մինչև 1000°C տաքացնելիս այն փոփոխության չի ենթարկվում։ Ավելի բարձր ջերմաստիճաններում, ինչպես նաև ուլտրամանուշակագույն և ռենտգենյան ճառագայթների ազդեցության տակ այն քայքայվում է՝ առաջացնելով ջրածին և թթվածին:Նույն արգասիքներն առաջանում են ջուրն էլեկտրական հոսանքով քայքայելիս՝

Ջուրը կարող է մասնակցել տարբեր քիմիական ռեակցիաների` միացման, քայքայման, տեղակալման, փոխանակման։ Ջուրը փոխազդում է բազմաթիվ պարզ և բարդ նյութերի հետ։


Ջրի փոխազդեցությունը մետաղների  հետ

Սենյակային ջերմաստիճանում ջուրը փոխազդում է ալկալիական և հողալկալիական մետաղների հետ:
Օրինակներ՝

Բարձր ջերմաստիճանում ջուրը փոխազդում է պակաս ակտիվ մետաղների հետ:
Օրինակ՝


Ջրի փոխազդեցությունը օքսիդների  հետ  

Ջուրը փոխազդում է ալկալիական և հողալկալիական մետաղների օքսիդների հետ՝ առաջացնելով ալկալիներ։
Օրինակ՝

Սովորական պայմաններում մյուս մետաղների օքսիդների հետ ջուրը չի փոխազդում։ 

Թթվային օքսիդները, բացի SiO2-ից, փոխազդում են ջրի հետ՝ առաջացնելով թթուներ։ 
Օրինակ՝


Ջրի փոխազդեցությունը բարդ նյութերի հետ 

Ջուրը շատ բուռն փոխազդում է աղանման նյութերի հետ, օրինակ՝ մետաղների կարբիդների և նիտրիդների հետ:

1.Կալցիումի կարբիդի և ջրի փոխազդեցությունը`

2. Մագնեզիումի նիտրիդի և ջրի փոխազդեցությունը

Աղբյուրներ՝ imdproc.am, hy.wikipedia.org

Թողնել մեկնաբանություն