ԴԱՍ 1,2․ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ, ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԻՑՔ: ԷԼԵԿՏՐԱՑՈՒՅՑ: ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԼԻՑՔԻ ԲԱԺԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

Տանը՝  դաս 1։ Պատասխանել 8-րդ էջի 1- 10 հարցերին։ Կատարել մարմինների էլեկտրականացման երևույթը ցուցադրող փորձեր։ Մեկնաբանությունները և եզրակացությունները տեղադրել անհատական բլոգներում, հղումը ուղարկել էլեկտրոնային հասցեիս։   Ֆիզիկա և աստղագիտություն 9: Հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագիրք / Է.Ղազարյան, Ա.Կիրակոսյան, Գ.Մելիքյան, Ռ.Թոսունյան, Ս.Մաիլյան, Ս.Ներսիսյան, Երևան, Էդիտ Պրինտ, 2015թ․

Տիեզերական ձգողության ուժ, ծանրության ուժ…

Շփման հետևանքով բաժակի զանգվածը չփոխվեց: Դրանից էլ կարելի է ենթադրել, որ շփելով բաժակը, նրան հաղորդեցիք այլ մարմինների հետ փոխազդելու հատկություն:

Նրանց միջև գործում են ձգողության ուժեր:

Ձողով շփված շերտերի միջև գործում են վանողական ուժեր:

Շփման հետևանքով մարմինները ձեռք են բերում նոր հատկություն՝ բացի տիեզերական ձգողության ուժից այլ ուժով փոխազդելու հատկություն: Այդ հատկությունը բնութագրում են մի ֆիզիկական մեծությամբ, որն անվանում են <<լիցք>>, իսկ լիցք ձեռք բերված մարմինները՝ էլեկտրականացած կամ լիցքավորված: Էլեկտրականացած մարմինների փոխազդեցությունն էլ, բնականաբար, անվանեցին էլեկտրական:

Հույները սաթն անվանում էին <<էլեկտրոն>>, որից էլ առաջացել է <<էլեկտրականություն>> բառը:

Գոյություն ունեն երկու տեսակի էլեկտրական լիցքեր՝ դրական և բացասական:

Նույն նշանի էլեկտրական լիցքեր ունեցող մարմիններն իրար վանում են, իսկ հակառակ նշանի լիցքեր ունեցող մարմինները՝ իրար ձգում:

Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն:

Էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում կոչվում է <<կուլոն>> (1 Կլ)` ի պատւվ Շ. Կուլոնի:

Թողնել մեկնաբանություն