Սեպտեմբերի 22-25: Թեմա 1. Հայաստանի առաջին հանրապետությունը

  • ՀՀ հռչակումը
  • Մայիսյան հերոսամարտերը հայկական անկախ պետականության վերականգնման համար իրական նախադրյալներ ստեղծեցին: 1918 թ. մայիսի 26-ին փլուզվեց Անդրկովկասի ժողովրդավարական Դաշնային Հանրապետությունը:
    Սեյմը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց հետևյալ որոշումը.
    <<Նկատի ունենալով, որ պատերազմի և խաղաղության հարցում ի հայտ են եկել արմատական տարաձայնություններ Անդրկովկասի անկախ Հանրապետությունը կազմող ժողովուրդների միջև, և դրանով իսկ անհնար է դարձել Անդրկովկասի անունիս խոսող մեկ հեղինակավոր իշխանության հանդես գալը՝ Սեյմը հաստատում է Անդրկովկասի (դաշնության) կազմալուծումը և վայր է դնում իր լիազորությունները>>:
    Նույն օրը հռչակվեց Վրաստանի անկախությունը, իսկ մայիսի 27-ին հայտարարվեց <<Արևելակովկասյան մուսուլմանական հանրապետության>> անկախության մասին: Այդ ժամանակ՝ առաջին անգամ, Իրանի հյուսիսարևելյան նահանգի՝ Ատրպատականի անունով այն պայմանականորեն կոչվեց <<Ադրբեջան>>:

    Հայաստանի անկախության հարցը մայիսի 28-ին Թիֆլիսում քննակվեց Հայոց կենտրոնական ազգային խորհրդում: Այդ օրը պատասխան էր տրվելու Բաթումում Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացված վերջնագրին: Հայոց ազգային խորհուրդը վճռեց հռչակել Հայաստանի անկախությունը: Արդեն որպես անկախ պետություն՝ Հայաստանը պատվիրականություն ուղարկեց Բաթում՝ թուրքերի հետ հաշտության պայմանագիր կնքելու համար:
  • Այսպիսով՝ Հայաստանի Հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը, մտավ ազգային տոնացույցի մեջ, և ամենակարևորը՝ վերականգնվեց անկախ պետականությունը:

  • Բաթումի պայմանագիրը

1918 թ. հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիր: Դրանով Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը: Հաշտության պայմանները Հայաստանի համար խիստ ծանր էին. Թուրքիային էին անցնելու Արևելյան Հայաստանի շատ տարածքներ, Հայաստանն ունենալու է սահմանափակ թվով զորք, երկաթուղիների վերահսկողությունն անցնելու էր Թուրքիային: Պայմանագիրը գործեց մի քանի ամիս:

  • Ձեր կարծիքով՝ ինչու՞ Թուրքիան ճանաչեց Հայաստանի հանրապետությունը, բայց դիվանագիտական կապեր չհաստատեց նրա հետ: 

Թողնել մեկնաբանություն