Ածխածին (C)

kkg75.png

Ածխածինը մեր մոլորակում առկա է ինչպես ազատ (գրաֆիտ, ալմաստ, կոքս, մուր, ածուխ), այնպես էլ կապված վիճակում:


Գրաֆիտ և ալմաստ

Գրաֆիտի բյուրեղավանդակն ատոմային է, որտեղ ածխածնի ատոմները դասավորված են զուգահեռ շերտերով (Բ): Ածխածնի յուրաքանչյուր ատոմ այդ շերտում, միացած է ածխածնի երեք այլ ատոմների ամուր կովալենտային կապերով, իսկ առանձին շերտերի միջև կապը թույլ է, որի պատճառով էլ գրաֆիտը հեշտությամբ շերտավորվում է և թղթի վրա հետք թողնում: Գրաֆիտը լայնորեն կիրառվում է սինթետիկ ալմաստի արտադրության մեջ:  Ալմաստի բյուրեղավանդակը նույնպես ատոմային է: Ի տարբերություն գրաֆիտի, ալմաստի բյուրեղավանդակում յուրաքանչյուր ածխածնի ատոմ շրջապատված է ածխածնի չորս ատոմով: Բյուրեղավանդակի տարածական կառուցվածքը կանոնավոր քառանիստ է (Ա):

d2d4f8deb06cdd04647fe6676fcc410d_i-193.jpg

 Իր կառուցվածքի շնորհիվ ալմաստն ամենակարծր բնական նյութն է, ջերմության վատ հաղորդիչ է ու էլեկտրական հոսանք չի հաղորդում (մեկուսիչ է): Հղկված ալմաստը` շողակնը (ադամանդ), շատ հնուց հայտնի զարդաքարերից է: 

ukrashenija_28.gif

 Գրաֆիտից ու ալմաստից բացի, հայտնի են ածխածնի ևս երեք տարաձևություն՝ կարբինը, պոլիկումուլենն ու ֆուլերենը, որոնք ստացվել են արհեստական եղանակով: C60 ֆուլերենի մոլեկուլը նմանվում է ֆուտբոլի գնդակի: 

images (13).jpg

Փայտածուխ, մուր և կոկս

Ռենտգենյան ճառագայթների օգնությամբ հաստատվել է, որ այդ նյութերը բաղկացած են շատ մանր բյուրեղային մասնիկներից, որոնց մեջ ածխածնի ատոմները դասավորված են նույն կերպ, ինչպես գրաֆիտում, բայց փոքր շերտերով: 

Փայտածուխը ստանում են փայտը չոր թորման ենթարկելիս: Փայտը փակ վառարանում առանց օդի (թթվածնի) մասնակցության մինչև 300°C−600°C աստիճան տաքացնելիս ոչ թե այրվում է, այլ քայքայվում: 
Փայտածուխը սև, փխրուն նյութ է, արտաքինից պահպանում է այն փայտի կառուցվածքը, որից ստացվել է: Փայտածխի կտորում նշմարվում են վիթխարի քանակով մանր անցքեր (փողանցքեր): Փողանցքերն ապահովում են փայտածխի մեծ մակերեսը, որով էլ պայմանավորված է այդ նյութի խիստ կարևոր հատկությունը` գոլորշիների, գազերի ու լուծված նյութերի կլանումը: 

Փայտածխի կլանող ակտիվությունը բարձրացնելու նպատակով անհրաժեշտ է ածխի ծակոտիներից վերջնականապես հեռացնել չոր թորման ավարտից հետո այնտեղ մնացած տարբեր նյութերի մնացորդները: Այդպիսի ածուխն անվանում են ակտիվացրած: 

Մուրն ածխի սև, նուրբ և մանր փոշին է, որն առաջանում է, երբ ածխածին պարունակող նյութերի լրիվ այրումն իրականացնելու համար թթվածինը (կամ օդը) չի բավականացնում:

 Կոքսը ստացվում է կոքսային վառարաններում՝ առանց օդի ներթափանցման քարածուխը շիկացնելով: Սա քարածխի չոր թորումն է (ջերմային քայքայում):

Աղբյուր՝ imdproc.am

Թողնել մեկնաբանություն