Ծծումբ՝ պարզ նյութ: Ծծմբի քիմիական հատկությունները:

16_S-1.jpg

 Ծծումբը գոյություն ունի հիմնականում 3 պարզ նյութի՝ տարաձևությունների տեսքով: 1. Շեղանկյուն ծծումբ — S8: Առավել կայուն ձևափոխությունն է: 

images (14).jpg
26.2.jpg

2. Ասեղնաձև (մոնոկլին) ծծումբ)` մուգ դեղին ասեղներ: Կայուն է 96℃ բարձր ջերմաստիճանում, սովորական ջերմաստիճանում փոխարկվում է շեղանկյուն ծծմբի: 

download (1).jpg
g3_5_2_4.png

3. Պլաստիկ շագանակագույն ռետինանման ամորֆ զանգված է, անկայուն է, արագ փոխարկվում է շեղանկյուն ծծմբի: 

Sulfur_plastic-1.jpg
hhhhggghg.png

Ծծմբի ստացումը:

1. Արդյունաբերության մեջ ստանում են` բնածին ծծումբը հալելով ջրային գոլորշիներով:

sera_khimija_i_svojstva.jpg

2. Ծծմբաջրածնի ոչ լրիվ օքսիդացումից (թթվածնի անբավարարության պայմաններում).

07.jpg

Քիմիական հատկությունները:

Ծծմբի օքսիդացնող հատկությունը  
Ծծմբի և  ալկալիական մետաղների փոխազդեցությունն ընթանում է առանց տաքացման.


Ծծմբի և մյուս մետաղների փոխազդեցությունն ընթանում է տաքացման պայմաններում.
 
Օրինակ՝ երկաթի և ծծմբի փոխազդեցությունը
 
1364190203_576001588.gif

Հալված ծծմբի մեջ ջրածին անցկացնելիս առաջանում է ծծմբաջրածին.

Ծծմբի վերականգնող հատկությունը 
Ծծումբը այրվում է կապտավուն բոցով՝ ծծմբի(IV) օքսիդ առաջացնելով

Սենյակային ջերմաստիճանում ծծումբը փոխազդում է ֆտորի, քլորի,  իսկ տաքացման պայմաններում՝ նաև բրոմի հետ:


Ծծմբի կիրառությունը:

Արդյունահանվող ծծմբի կեսից ավելին ծախսվում է ծծմբական թթու ստանալու համար: Ծծմբի կիրառման բնագավառներն են` կաուչուկի վուլկանացում` ռետինի ստացում, էբոնիտի ստացում, լուցկու արտադրություն, սև վառոդի ստացում, գյուղատնտեսության մեջ վնասատուների դեմ պայքար, բժշկության մեջ մաշկային հիվանդությունների բուժում: 

26.10.jpg

Աղբյուր՝ imdproc.am

Թողնել մեկնաբանություն